Անցնել էջի հիմնական բովանդակությանը

Գլխավոր ընտրացանկ

Մեր մասին

Հայաստանում մշակված հարթակ՝ բազմաբնակարան շենքերի կառավարման համար

AI City Technologies-ը մշակում է բազմաբնակարան շենքերի և համատիրությունների կառավարման միասնական թվային հարթակ։ Համակարգը միավորում է ֆինանսական հաշվառումը, բնակիչների տվյալների վարումը, սպասարկման գործընթացները, հաղորդակցությունը, քվեարկությունները, մուտքի կառավարումը և շենքի խելացի ենթակառուցվածքը։

«AI City Technologies» ՍՊԸ · ՀՎՀՀ՝ 01380546 · Երևան · ծրագրային ապահովման, շենքային սարքավորումների տեղային ներդրում և տեխնիկական աջակցություն։

Ինչ խնդիր ենք լուծում

Շենքի կառավարումը հաճախ բաժանված է թղթային փաստաթղթերի, Excel աղյուսակների, բանկային քաղվածքների, հեռախոսազանգերի և տարբեր զրույցների միջև։ Այդ մասնատվածությունը դժվարացնում է հաշվետվողականությունը, դանդաղեցնում սպասարկումը և բնակիչներին հեռացնում որոշումների կայացումից։

AI City-ն այդ ամենը միավորում է մեկ համակարգում։ Այն ներառում է առցանց կառավարման գործիքներ, AI City Resident հավելվածը, Արեգա AI օգնականը, վճարումներ, հաղորդակցություն, մուտքի կառավարում և դոմոֆոն։ Համակարգը նախատեսված է Հայաստանի կառավարման իրական ընթացքի համար և հարմար է ինչպես մեկ շենքի, այնպես էլ բազմաշենք կազմակերպությունների համար։

Ինչ ենք ստեղծում

Մեկ համակարգ՝ երեք փոխկապակցված մասով

Կառավարման հարթակ

Առցանց կառավարման համակարգ՝ հաշվառման, ֆինանսների, բնակիչների սպասարկման, որոշումների կայացման և բազմաշենք կառավարման համար։

AI City Resident

Բնակչի հավելված՝ վճարումների, հայտերի, հաղորդակցության, մուտքի և դոմոֆոնի համար։

Շենքային ենթակառուցվածք

Տեղում աշխատող մուտքի, դոմոֆոնի և շենքային սարքերի ծառայություններ՝ միացված կենտրոնական հարթակին։

Արժեքներ

Ինչն է մեզ առաջնորդում

Թվերը պետք է ստուգելի լինեն

Հաշվեգրումը, վճարումը և մնացորդը պետք է բացվեն դրանք ձևավորած գրանցումների պատմությամբ։

Յուրաքանչյուր դերը՝ իր աշխատանքի սահմաններում

Կառավարիչը, հաշվապահը, իրավաբանը և բնակիչը տեսնում են իրենց անհրաժեշտ տվյալներն ու գործողությունները՝ համապատասխան շենքի կամ կազմակերպության սահմաններում։

Բնակիչը պետք է հասկանա՝ ինչի համար է վճարում

Պարտքը, հաշվեգրման հիմքը, վճարման ստացողն ու ծառայության ընթացքը պետք է ներկայացվեն պարզ և հայերենով հասկանալի ձևով։

Տեսեք, թե AI City-ն ինչպես կաշխատի ձեր շենքում

Ցուցադրության ընթացքում կներկայացնենք, թե ինչպես են միասին աշխատում կառավարման, վճարումների, բնակիչների սպասարկման և խելացի ենթակառուցվածքի գործիքները։