Անցնել էջի հիմնական բովանդակությանը

Գլխավոր ընտրացանկ

Հնարավորություններ

Շենքի կառավարումը՝ մեկ ամբողջական համակարգում

Կառավարեք հաշվառումը, հաշվեգրումներն ու վճարումները մեկ համակարգում։ Հետևեք պարտքերին, սպասարկեք բնակիչներին և օգտագործեք Խելացի մուտքն ու AI-ի աջակցությունը՝ ըստ յուրաքանչյուր դերի իրավունքների։

Համատիրություն

Շենքի հիմնական հաշվառումն ամբողջությամբ

Սկսեք այն տվյալներից և որոշումներից, որոնց վրա հիմնվում է ամբողջ աշխատանքը։

Բնակարանների և սեփականատերերի ռեգիստր

Յուրաքանչյուր բնակարանի մակերեսը, սեփականատերերը, վարձակալները և վճարման պատասխանատուն՝ մեկ ճշգրիտ ռեգիստրում։

  • ՀՀ սեփականության վկայականից ճանաչվում են կադաստրային ծածկագիրը, անունները և մակերեսը
  • Վերջնական հաստատումը կատարում է պատասխանատու անձը․ չհաստատված բնակարանին վարձակալ չի ավելացվում
  • Առկա աղյուսակը ներմուծվում է նաև հայերեն վերնագրերով, իսկ կրկնօրինակներն առանձնացվում են ստուգման համար
  • Սխալ ներմուծումը կարելի է չեղարկել, քանի դեռ ֆինանսական շարժեր չեն գրանցվել

Ընդհանուր ժողով և առցանց քվեարկություն

Կազմակերպեք քվեարկությունը և պահպանեք մասնակիցների, ձայների ու ընդունված որոշումների պատմությունը։

  • Սեփականատերերի քվեարկության ժամանակ մասնակցի հաստատած էլեկտրոնային ստորագրությունը պահպանվում է քվեաթերթիկի հետ
  • Քվորումը հաշվարկվում է ավտոմատ՝ համակարգում սահմանված կանոններով
  • Հաշվետվություններն ու փաստաթղթերը կարելի է ներբեռնել, ստուգել, պահպանել կամ ներկայացնել
  • Դեռ չքվեարկած սեփականատերը ընթացիկ արդյունքը չի տեսնում մինչև իր ձայնը տալը
  • AI City-ն փաստաթղթավորում է ընթացքը, իսկ որոշման իրավական կարգավիճակը կախված է կիրառելի կանոններից և պահպանված ընթացակարգից
Ֆինանսներ և պարտքեր

Հաշվեգրեք վճարները և հետևեք հավաքագրմանը

Հաշվապահը և կառավարիչը աշխատում են նույն թվերով՝ առանց զուգահեռ աղյուսակների։

Սակագներ, հաշվիչներ, ամսական հաշվարկ և բյուջե

Սակագինը սահմանում է շենքը, հաշվարկը նախադիտվում է, իսկ գումարները հաշվեգրվում են միայն հաստատումից հետո։

  • Հաստատուն գումար, դրույքաչափ՝ մեկ քառակուսի մետրի համար կամ հաշվիչի ցուցմունք
  • Ամսվա ընթացքում փոխված սակագինը կիրառվում է ըստ օրերի
  • Նախադիտումը մինչև հաշվեգրումը նշում է բացակայող ցուցմունքներն ու կասկած հարուցող թվերը
  • Հաշվապահը կարող է ուղղել սխալ ցուցմունքը կամ սխալ բնակարանին հաշվեգրված գումարը և հաստատումից հետո փակել ամիսը
  • Փակված ամիսը վերաբացում է միայն ադմինիստրատորը՝ հաշվապահի դիմումից և թիմի ծանուցումից հետո
  • Ամիսը փակելու և վերաբացելու գրավոր պատճառ ու երկքայլ հաստատում
  • Բյուջեի և հավաքագրման ցուցանիշի փոփոխությունը ներկայացվում է 24 ամսվա կտրվածքով
  • Յուրաքանչյուր մնացորդի համար երևում են այն ձևավորած հաշվեգրումներն ու վճարումները

Վճարումներ, պարտքեր և գերավճարներ

Բնակիչը վճարում է հարմար եղանակով, իսկ թիմը տեսնում է պարտքը, գերավճարը, անդորրագիրը և հաստատման սպասող վճարումը։

  • Վճարում քարտով, հեռախոսով կամ բանկային փոխանցմամբ
  • Էլեկտրոնային անդորրագիր և վճարումների ամբողջ պատմություն
  • Պարտքեր, չվճարված ամիսներ, ուշացումներ և գերավճարներ՝ հստակ տեսքով
  • Տարբեր ստացողների գումարները ցուցադրվում են առանձին, և վճարումն ուղղվում է ընտրված ստացողին
  • AI-ն կարդում է անդորրագրի գումարը, ստացողին, ամսաթիվը և գործարքը, նշում կրկնվող կամ կասկածելի դեպքերը, իսկ վերջնական որոշումը մնում է մարդուն

Պարտքի ամբողջ պատմությունը՝ իրավաբանի համար

Գումարի հետ մեկտեղ տեսանելի են ուշացման ամիսները, հիշեցումները, ընթերցված ծանուցումները և գործի ընթացքը։

  • Պարտքի ամիսները, ընդհանուր գումարը և մարման համաձայնագրի ժամանակացույցը
  • Ծանուցումների ու հիշեցումների ամբողջ պատմությունը
  • Իրավական գործերի կարգավիճակներ, նշումներ և պատրաստի ամփոփում
Բնակիչների սպասարկում

Գրանցեք հայտերը և վերահսկեք պատասխանները

Բնակիչը գիտի՝ որտեղ դիմել, իսկ թիմը՝ ով և երբ պետք է արձագանքի։

Հայտեր, հայտարարություններ և անձնական հաղորդակցություն

Շենքի հարցերն այլևս չեն կորչում տարբեր խմբային զրույցներում․ դրանք գրանցվում և վերահսկվում են։

  • Հայտեր՝ կարգավիճակով, պատասխանատուով և ժամկետով
  • Հայտարարություններ ամբողջ շենքի, մուտքի կամ ընտրված խմբի համար
  • Անձնական կապ բնակչի և կառավարչի միջև՝ զգայուն հարցերի համար
  • Հաղորդագրության վերաբերյալ բողոք և վերանայման հերթ
  • Հարևանը ներկայացվում է սկզբնատառով՝ առանց էլ․ հասցեի, իսկ կառավարող թիմը մնում է ճանաչելի
Խելացի մուտք

Հեռախոսը՝ որպես կառավարվող մուտքի բանալի

Մուտքի իրավունքները կապվում են բնակչի, վարձակալի կամ հյուրի իրական դերի հետ։

Դռներ և մուտքի իրավունքներ

Արագ բացում, ճկուն իրավունքներ և յուրաքանչյուր գործողության տեսանելի պատմություն։

  • Անհպում բացում հեռախոսով՝ առանց երկար կարգավորման
  • Bluetooth-ով մուտքի դուռը կարելի է բացել նաև շենքի համացանցի ժամանակավոր խափանման դեպքում, եթե այդ հնարավորությունը միացված է տվյալ շենքում
  • Հավելվածը կարող է հենց սարքի վրա բանալին նախապատրաստել շենքին մոտենալիս՝ ըստ սարքի և շենքի կարգավորումների
  • Միատեսակ և հասկանալի աշխատանք iPhone-ում ու Android-ում՝ հասանելի պահուստային տարբերակով
  • Իրավունքներ բնակիչների, վարձակալների և հյուրերի համար՝ բացումների գրանցվող պատմությամբ
Խելացի շենք

Շենքի սարքերը՝ նույն կառավարման միջավայրում

Մուտքից մինչև կայանատեղի՝ բնակիչը կառավարում է իրեն հասանելի սարքերը մեկ հավելվածից։

Տեսադոմոֆոն, կայանատեղի և վերելակ

Մուտքից ստացվող կանչը, ուղիղ տեսապատկերը և շենքի կառավարման կոճակները հասանելի են բնակչի հավելվածում։

  • Տեսադոմոֆոնի կանչ և մուտքի ուղիղ տեսապատկեր
  • Կայանատեղիի ուղեփակոցի կառավարում՝ ըստ տրամադրված իրավունքի
  • Վերելակի և այլ շենքային սարքերի կառավարման կոճակներ
Արեգա AI օգնական

Արեգան օգնում է հասկանալ և ամփոփել աշխատանքը

Արեգան ներկայացնում է տվյալներն ու ամփոփումները, իսկ որոշումը, հաստատումն ու գործողությունը մնում են պատասխանատու անձին։

Արեգա · AI Co-Pilot

Արեգան պատասխանում և ամփոփում է միայն օգտատիրոջ դերով հասանելի տվյալները՝ առանց համակարգում ինքնուրույն փոփոխություն կատարելու։

  • Հայտերի, պարտքերի և կառավարման ցուցանիշների ամփոփումներ՝ ըստ օգտատիրոջ դերի
  • Սովորական լեզվով հարցեր՝ ֆինանսների, հայտերի և շենքի գործառնական վիճակի մասին
  • Միայն ընթերցման ռեժիմ․ Արեգան չի գրանցում վճարում, չի փոխում իրավունք և չի փակում գործ
  • Պաշտոնական թվերի և կարգավիճակների աղբյուրը մնում են համակարգի համապատասխան բաժինները

Ամփոփումներ և պատասխանների նախագծեր

Ըստ հարցման՝ AI-ն պատրաստում է ամփոփում կամ պատասխանի նախագիծ, որը պատասխանատու անձը ստուգում և խմբագրում է։

  • Երկար հաղորդագրությունների և քննարկումների կարճ գործնական ամփոփում
  • Հայտի պատմության և ընթացքի ամփոփում՝ պատասխանատու անձի համար
  • Պատասխանի նախագիծ, որը չի ուղարկվում առանց մարդու ստուգման
  • Անդորրագրի տվյալների նախնական AI վերլուծություն՝ վերջնական հաստատումը թողնելով պատասխանատու անձին
Մի քանի շենք

Կառավարող կազմակերպության ամբողջ պորտֆելը՝ մեկ էկրանին

Համեմատեք շենքերը, գտեք շեղումները և աշխատեք ընդհանուր հերթից՝ առանց տասը վահանակ բացելու։

Մի քանի շենք՝ մեկ կազմակերպության ներքո

Յուրաքանչյուր շենքի հավաքագրումը, մնացորդը և հայտերը՝ կողք կողքի։

  • Հավաքագրում, մնացորդ, բաց և ժամկետանց հայտեր՝ ըստ շենքի
  • Կազմակերպության ընդհանուր գործերի հերթը ցույց է տալիս՝ որ շենքն է ուշադրություն պահանջում
  • Որոնում բոլոր շենքերի տվյալներում միաժամանակ
  • Յուրաքանչյուր կառավարող կազմակերպության տվյալները մնում են առանձնացված
Վաճառք և վարձակալություն

Բնակիչների անշարժ գույքի ներքին հարթակ

Բնակիչների հիմնական ծառայությունների կողքին՝ վաճառքի և վարձակալության պարզ հարթակ։

Վաճառք և վարձակալություն

Բնակարանների, կայանատեղերի և տարածքների հայտարարություններ՝ համակարգի բնակիչների համար։

  • Համակարգի շենքերի բնակիչներին հասանելի հայտարարություններ
  • Ուղիղ կապ սեփականատիրոջ հետ
  • Լուսանկարներ, ընտրյալներ և նոր առաջարկների ծանուցումներ
Ըստ դերի

Յուրաքանչյուրը տեսնում է իրեն վերաբերող աշխատանքը

Նախագահ / կառավարիչ

Տեսնում է շենքի ընդհանուր վիճակը, հաստատումները, բյուջեն, հայտերը և հաջորդ գործողությունները։

Հաշվապահ

Աշխատում է հաշվեգրումների, վճարումների, հավաքագրման, ֆինանսական մատյանի և հաշվետվությունների հետ՝ առանց ադմինիստրատորի իրավունքների։

Իրավաբան

Ստանում է պարտքի ամբողջ պատմությունը, ծանուցումները, նշումները և գործի պատրաստի ամփոփումը։

Բնակիչ

Վճարում է, ստանում անդորրագիր, ուղարկում հայտ, հետևում պատասխանի ընթացքին և օգտվում իրեն հասանելի մուտքերից։

Կառավարող կազմակերպություն

Համեմատում է մի քանի շենքերի արդյունքները և կառավարում ընդհանուր գործերի հերթը մեկ միջավայրից։

Տեսեք AI City-ն ձեր շենքի իրական սցենարներով

Ցուցադրության ընթացքում կենտրոնանում ենք ձեր առաջնահերթությունների վրա՝ ֆինանսներ, սպասարկում, մուտք կամ բազմաշենք կառավարում։